Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան


 

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան

  • 17-05-2025 14:28:15   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» Արթիկի տարածքային կազմակերպությունում քննարկեցինք մեր առաջիկա անելիքները և ապագայի ծրագրերը: Համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ներկայացրեց վերջին երեք տարիների Արթիկում կատարված աշխատանքները: Ակնհայտ է, որ 2022-2024թթ.-ին այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին: Այս տարի էլ բազմաթիվ համայնքային ծրագրեր են նախանշված»:

 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն