Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ


 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

  • 17-05-2025 15:35:10   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 17-ին Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ռեգիոնի փոխնախագահ, Դեսին-Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ: 
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են 1991-ից Ֆրանսիայի Դեսին-Շարպիո և Հայաստանի Ստեփանավան քույր քաղաքների միջև հաստատված ամուր և շարունակաբար զարգացող համագործակցությունը։
 
Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը և քաղաքապետ Ֆոտրան անդրադարձել են նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 5-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
 
Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Դեսին-Շարպիոյի քաղաքապետի, ինչպես նաև ողջ քաղաքային խորհրդի մշտական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերում։
 
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն