Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ


Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

  • 17-05-2025 16:50:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Բաց դաս» ծրագրի շրջանակում այս շաբաթ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։
 
Արագածոտնի մարզի Արեւուտ եզդիական համայնքից մի խումբ ներկայացուցիչների հյուրընկալել են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Մարինա Ղազարյանը: Ռուստամ Բաքոյանը հանդիպել է նաեւ Արագածոտնի մարզի Ոսկեվազի Երվանդ Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
 
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հյուրընկալել է Արագածոտնի մարզի Մուղնու Մեսրոպ Աշճյանի անվան հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ, իսկ Շահնազար Շահնազարյանի անվան Կոթիի միջնակարգ դպրոցի սաների հետ հանդիպել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:
 
Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները զրուցել են պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:
 
Խորհրդարանական Սոնա Ղազարյանը «Բաց դաս» է անցկացրել ԵՊՀ պատմության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ:
 
«Քվանտ» վարժարանի մի խումբ աշակերտների հետ հանդիպել եւ զրուցել են պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Գեղամ Նազարյանը: Գեղամ Նազարյանը հանդիպել է նաեւ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Խաչատրյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:
 
Խորհրդարանական Ջուլիետա Ազարյանը պատասխանել է Արարատի մարզի Այգեպատի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հարցերին:
 
Մայրաքաղաքի թիվ 186 հիմնական դպրոցի սաներին ընդունել է պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
 
Խորհրդարանական Մարիա Կարապետյանի հյուրերն էլ ՔԵԿՏԻԼ Հայաստան կրթամշակութային ՀԿ-ի երիտասարդ առաջնորդների միջազգային համաժողովի մասնակիցներն էին:
 
Պատգամավորներն Ազգային ժողով այցելած հյուրերին ներկայացրել են օրենսդիր մարմնի գործառույթները, անդրադարձել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, երկրի տնտեսությանը վերաբերող հարցերին:
 
Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում եւ թանգարանում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն