Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. Պեսկով


Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. Պեսկով

  • 17-05-2025 16:24:34   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. աշխատանքներ են տարվում` հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
 
Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական հանդիպման ավարտից հետո ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումներ դեռ չեն եղել։
 
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի համար սկզբունքային է, թե ով է Կիևից ստորագրելու փաստաթղթերը, եթե ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակության կազմի փոփոխության հարց չի քննարկվում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը