Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները


Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

  • 17-05-2025 17:08:12   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։

Ռուբիոն ողջունել է ռազմագերիների փոխանակման և կողմերի կողմից զինադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների տեսլական պատրաստելու մասին պայմանավորվածությունները։
 
Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում։  

 ՌԴ ԱԳՆ

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն