ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրը


ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրը

  • 19-05-2025 13:52:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրը, այսօր Բիշքեկում մեկնարկած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հերթական նիստի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
 
«Կովկասում որոշակի դրական շարժեր են նկատվում։ Դա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և միջպետական փաստաթղթի համաձայնեցման մասին։ Հուսով ենք, որ փաստաթուղթը շուտափույթ կերպով կստորագրվի, իսկ դրա կյանքի կոչումը հուսալի ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
 
Չնայած խաղաղության պայմանագիրը ստորագրելու միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, երկու երկրների ղեկավարների նախորդ շաբաթ կայացած կարճ հանդիպումից հետո առաջընթացի վերաբերյալ որևէ հայտարարություն չհնչեց:
 
Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանը կրկնեց խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տասնյակ տարիներ աշխատած ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը