Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կայցելի Երևան. հանդիպում կունենա Փաշինյանի, Խաչատուրյանի և Միրզոյանի հետ


Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կայցելի Երևան. հանդիպում կունենա Փաշինյանի, Խաչատուրյանի և Միրզոյանի հետ

  • 19-05-2025 15:00:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Մայիսի 20-21-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան:  Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
 
Նշված է, որ նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
 
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները առարկայական մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության խնդիրների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
 
Նշվում է, որ Մոսկվայում ակնկալում են, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումների գտնմանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը