Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ
19-05-2025 16:20:18 | | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer.am Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավում նախօրեին սկսված լայնածավալ գործողության ընթացքը։
Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների նպատակները նույնն են՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ջախջախումը և Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը: Միաժամանակ մոտ ապագայում Իսրայելը, Միացյալ Նահանգների հետ համատեղ, կտեղակայի բաշխման կետերի ցանց՝ Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու և ՀԱՄԱՍ-ի համախոհների կողմից դրա գողությունը կանխելու համար, հավելել է վարչապետը։