ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջարկել է երեք թեկնածություն


ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջարկել է երեք թեկնածություն

  • 19-05-2025 16:58:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին.
 
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն