ՖԻՆՆԱԿԱՆ VALIO VIOLA®-Ն ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՍԻՐՎԱԾ ՀԱՄԵՐՆ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
19-05-2025 22:24:27 | | Տնտեսություն
Ֆիննական հալած պանրի հայտնի ապրանքանիշը թարմացրել է իր դիզայնը՝ պահպանելով բարձր որակը և սիրված համը։
Հայ սպառողին արդեն երկար տարիներ ծանոթ և նրա կողմից սիրված Valio Viola® հալած պանրի ապրանքանիշը ներկայանում է նոր, արդիականացված փաթեթավորմամբ։ Նոր փաթեթավորման մեջ պահպանվել են դասական կարմիր գույնը և VIOLA աղջիկը՝ տարրեր, որոնք երկար ժամանակ սիրված են եղել սպառողների կողմից։ Այժմ, նոր օվալաձև տուփը հնարավություն է տալիս վայելել պանիրը մինչև վերջին գդալը՝ չանհանգստանալով անկյուններում կուտակված մնացորդների մասին: Այսպիսի փոփոխություններն ապացույցն են այն բանի, որ Valio Viola®-ն հոգ է տանում իր սպառողի մասին՝ պանրային յուրաքանչյուր պատառ դարձնելով իրական հաճույք:
Valio Viola® հալած պանիրները մշտապես արժանացել են սպառողների վստահությանը՝ շնորհիվ իրենց նուրբ, համեղ տեքստուրայի և արտահայտիչ, հիշվող համի։ Հիանալի համադրվում են ինչպես ավանդական սենդվիչների, այնպես էլ ժամանակակից ուտեստների հետ: Ֆիննական Valio Viola® հալած պանիրների շարքում ներկայացված են երեք համ՝ կրեմային, գաուդա պանրի և սնկի։ Իսկ նրանք, ովքեր նախընտրում են շերտավոր հալած պանիր, կարող են ընտրել կրեմային կամ չիզբուրգեր համերով տարբերակները։ Ամեն համադրություն աչքի է ընկնում բարձր և մշտապես կայուն որակով։
Valio Viola® հալած պանիրները պատրաստվում են կոշտ պանրից ու կարագից, որոնք էլ ստացվում են ֆիննական ֆերմաներում արտադրվող անարատ կաթից: Եվ ոչ պատահական կամ սովորական ֆերմաներից. Valio-ն պատկանում է ֆիննական կաթնամթերք արտադրող ֆերմերներին, ովքեր մեծ վարպետությամբ և երկարաժամկետ նվիրվածությամբ արտադրում են բարձր որակի կաթ։ Իսկ պանրի պատրաստման ավանդական բաղադրատոմսը տասնամյակներ շարունակ մնում է անփոփոխ: «Valio Viola® հալած պանիրը՝ նոր կարմիր օվալաձև տուփով, շարունակում է մնալ նույն լեգենդար ֆիննական արտադրանքը, որը հայտնի ու սիրված է ամբողջ աշխարհում։ Փաթեթի վրա պատկերված ֆիննական դրոշն ընդգծում է դրա իսկական ծագումը։ Այս պանրի յուրահատուկ կրեմային համը վայելում են արդեն երեք սերունդ՝ ստեղծելով ընտանեկան ավանդական բաղադրատոմսեր և սիրով փոխանցելով դրանք հաջորդներին», – նշել է Ելենա Կիպենևան՝ Valio-ի Միջազգային մանրածախ վաճառքի և մարքեթինգի ղեկավարը։ «Valio Viola®-ն վաղուց դարձել է մանկության համի խորհրդանիշ, և մենք հպարտորեն շարունակում ենք այս ավանդույթը՝ ներկայացնելով փաթեթավորման նոր ձևաչափ ապագա սերունդների համար», – հավելել է նա։
Valio-ի մասին
Valio-ն ֆիննական կաթնամթերքի առաջատար արտադրող ընկերություն է, հիմնադրված 1905 թվականին։ Այսօր Valio-ն պատկանում է 3,200 ֆիննական կաթնաֆերմերներին, ովքեր միավորված են կոոպերատիվների ցանցում։ Ընկերության ամբողջ գործառնական շահույթը ուղղվում է այս ֆերմաների աջակցմանը։ Valio ապրանքանիշը հանդիսանում է անբասիր որակի, բարձր պատասխանատվության և կայուն զարգացման խորհրդանիշ։ 2024 թվականին ընկերության վաճառքների ծավալը հասել է 2.3 միլիարդ եվրոյի։
Մենք Ֆինլանդիայի խոշորագույն սննդամթերք արտահանողն ենք և նորարարության առաջատարներից մեկը սննդի արդյունաբերության ոլորտում։ Մեր արտադրանքը՝ թե՛ սպառողական, թե՛ արդյունաբերական նշանակության, արտահանվում է շուրջ 50 երկիր։ Valio-ում աշխատում է մոտավորապես 4,200 աշխատակից։
Մեր նպատակը մինչև 2035 թվականը կաթնարտադրության ածխածնային հետքը նվազեցնելն է՝ այն հասցնելով զրոյի։ Այդ նպատակին հասնելու համար մենք նվազեցնում ենք արտանետումները, խթանում ածխածնի բնական կլանումը և ներդնում շրջանաձև տնտեսության ժամանակակից լուծումներ։ Միաժամանակ բարելավում ենք կենդանիների պահպանման պայմանները և գործնական քայլեր ձեռնարկում կենսաբազմազանության ավելացման ուղղությամբ։
Մեր արտադրանքը համով ու ջերմությամբ է լցնում յուրաքանչյուր տուն և լրացնում է մասնագիտական խոհանոցների ամենանրբաճաշակ բաղադրատոմսերը՝ սկսած հարմարավետ սրճարաններից մինչև բարձրակարգ ռեստորաններ։ Միաժամանակ մենք հոգ ենք տանում մարդկանց բարեկեցության մասին՝ նպաստելով որակյալ սննդամթերքի կայուն արտադրությանը: Նորարարությունը և վերափոխման ձգտումը մեզ միավորում են Valio-ում արդեն 120 տարի՝ սկսած այն ժամանակից, երբ Նոբելյան մրցանակակիր Ա. Ի. Վիրտանենը սկսեց ղեկավարել ընկերության արտադրանքի զարգացման ուղղությունը։