Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը


Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը

  • 20-05-2025 12:05:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի  մետաղական կոստրուկցիաների տեխնիկական վիճակի զննման  պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով 2025 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 06:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ժամանակավորապես կդադարեցվի Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը, իսկ մայիսի 22-ին և 23-ին՝ ժամը 15:00-16:00- ն ընկած ժամանակահատվածում՝ FM ռադիոալիքների հեռարձակումը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն