Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել


Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել

  • 20-05-2025 12:45:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Իսլամական Հանրապետությունը դիտարկում է նոր բանակցությունների վերաբերյալ ամերիկացիների առաջարկը։
 
Թեհրանն առաջարկ է ստացել Վաշինգտոնի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի անցկացման ժամանակի և վայրի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
 
«Մենք Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ առաջարկ ենք ստացել։ Ներկայում այն քննարկման ընթացքում է», - դիվանագետի խոսքն են մեջբերում իրանական ԶԼՄ-ները։
 
Հիշեցնենք, որ բանակցությունների չորրորդ փուլը կայացել է մայիսի 11-ին։ Ինչպես ավելի ուշ հայտնել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, չնայած երկխոսության բարդությանը, կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները:
 
Նա նաև ընդգծել էր, որ վստահության ամրապնդման նպատակով Իրանը պատրաստ է ճշգրտել ուրանի հարստացման մակարդակը, սակայն չի նախատեսում ամբողջովին հրաժարվել այդ գործունեությունից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը