Ռուսական կողմը ԱԹՍ-երով հարվածել է Ուկրաինայի տարածքին


Ռուսական կողմը ԱԹՍ-երով հարվածել է Ուկրաինայի տարածքին

  • 20-05-2025 12:51:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսական կողմը հարվածել է Ուկրաինայի տարածքին անօդաչու թռչող սարքերով։ Դնեպրոպետրովսկի և Սումիի մարզերում հրդեհներ են բռնկվել։ Խերսոնում վիրավորվել է երկու մարդ, հայտնում են տեղի իշխանությունները։
 
Խերսոնում հարձակման է ենթարկվել ուղևորատար ավտոբուս, վիրավորվել է երկու մարդ։
 
Հաղորդվում է, որ ռուսական անօդաչուների բարձր ակտիվության պատճառով հասարակական տրանսպորտի երթուղին ժամանակավորապես կրճատվել է։
 
Տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Լիսակի տվյալներով՝ Պավլոգրադի շրջանում վնասվել է մի ֆերմերական տնտեսություն, որի տարածքում հրդեհ է բռնկվել։ Սինելնիկովոյի շրջանում անօդաչու սարքը վնասել է ձեռնարկություն։ Դրոնային հարված է հասցվել նաև Նիկոպոլի շրջանում, որը նաև հրետակոծվել է ռուսական զորքերի կողմից։
 
Ուկրաինայի Օդային ուժերի տվյալներով՝ գիշերվա ընթացքում ՌԴ բանակը Ուկրաինայի վրա արձակել է 108 անօդաչու սարքով։
 
«Չեզոքացվել են 93 թշնամական «Շահեդ» և այլ տեսակի անօդաչուներ՝ երկրի արևելքում, հյուսիսում և կենտրոնում։ Թշնամու հարձակման հետևանքով տուժել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Սումիի և Ժիտոմիրի մարզերը», - հայտնում է ուկրաինական կողմը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը