ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7-ՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ<br />


 

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7-ՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

  • 08-09-2008 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳՅՈՒՄՐԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 7-ին Գյումրիում անցկացվեց Ռոբերտ Էմմիյանի անվան մրցանակների միջազգային 7-րդ խաղարկությունը, որին մասնակցեցին տարբեր երկրների 16 հեռացատկորդներ: Առաջին անգամ ավանդական մրցաշարի հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչը` Արսեն Սարգսյանը (Վանաձոր), 7 մետր 72 սմ արդյունքով: Նրան հաջորդեցին ռուսաստանցիներ Վիտալի Շկուրլատովը (7 մ 49 սմ) եւ Ալեքսանդր Յաշինը (7մ 45 սմ): Այսպիսով, մրցաշարի ռեկորդը, որը հավասար է 7 մ 95 սմ-ի, չհաջողվեց գերազանցել: Կանանց պայքարում առաջին եռյակը կազմեցին Օլգա Կուչերենկոն (6 մ 64 սմ, Ռուսաստան), Օլեքսանդրա Ստադնյուկը (6 մ 50 սմ, Ուկրինա) եւ Ելենա Իվանովան (6 մ 36 սմ, Ռուսաստան): Նրանց նույնպես չհաջողվեց գերազանցել մրցաշարի ռեկորդը` 6 մետր 80 սմ-ն:
Նոյյան տապան  -   Սպորտ