ԵՄ-ն ցանկանում է վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները
20-05-2025 16:34:55 | | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Եվրամիությունը, հետևելով Միացյալ Նահանգներին, մտադիր է երեքշաբթի օրը համաձայնության գալ Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները վերացնելու հարցում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։
«Սիրիայի հարցում հուսով եմ՝ մենք այսօր կհամաձայնենք վերացնել տնտեսական պատժամիջոցները», – Բրյուսելում կայանալիք արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։
Եվրամիությունը, որը տարիներ շարունակ բոյկոտել է նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը, ակտիվ երկխոսություն է վարում Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Փետրվարի վերջին Եվրամիությունը սկսեց վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ հանելով մի շարք սահմանափակումներ էներգետիկայի, տրանսպորտի և բանկային ոլորտներում։