Զախարովան մանրամասներ է ներկայացրել Լավրովի՝ Հայաստան այցի օրակարգից


Զախարովան մանրամասներ է ներկայացրել Լավրովի՝ Հայաստան այցի օրակարգից

  • 20-05-2025 18:57:23   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասներ է հայտնել մայիսի 21-ին Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի օրակարգի մասին: Ակնկալվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը: 
 
«Կքննարկվեն երկկողմ գործակցության հարցեր։ Արտաքին գործերի նախարարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, կանդրադառնան այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարներին։
 
Ակնկալում ենք, որ Սերգեյ Լավրովի այցը Երևան կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, փոխըմբռնման աճին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»,- ասել է Զախարովան։
 
Նա հավելել է, որ Լավրովը նաև ելույթ կունենա Հայ-ռուսական համալսարանում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը