Հայաստանը «պետք» է հստակ դիրքորոշում արտահայտի` երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները» կկարողանան վերադառնալ իրենց «հայրենի հողերը». Ալիև


Հայաստանը «պետք» է հստակ դիրքորոշում արտահայտի` երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները» կկարողանան վերադառնալ իրենց «հայրենի հողերը». Ալիև

  • 21-05-2025 13:09:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Հայաստանը «պետք» է հստակ դիրքորոշում արտահայտի` երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները» կկարողանան վերադառնալ իրենց «հայրենի հողերը». այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
 
Նա բողոքել է, որ հայ հասարակության մեջ մնում է «խորը ատելությունը թյուրք ժողովուրդների նկատմամբ», պահպանվում են Մեծ Հայաստանի «երազանքները», իսկ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ «տարածքային պահանջները» արձանագրված են երկրի Սահմանադրության մեջ։
 
«Հայաստանը պետք է հրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից և քայլեր ձեռնարկի ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը վերականգնելու և պաշտպանելու համար»,- ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը