ՀՀ 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան


ՀՀ 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

  • 21-05-2025 16:27:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 11-17-ը։
 
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին, 15-ին, 16-ին և 17-ին
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին և 17-ին։
Արարատ քաղաքում՝ մայիսի 12-ին և 14-ին,
Գյումրի քաղաքում՝ մայիսի 11-ին և 12-ին,
Հրազդան քաղաքում՝ մայիսի 12-ին և 14-ին։
 
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն