Պուտինը Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանով


Պուտինը Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանով

  • 22-05-2025 16:37:32   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանով:
 
ՌԴ նախագահը Լավրովին պարգևատրելու մասին հրամանագիրը ստորագրել էր մարտին: Ռուսաստանի արտգործնախարարը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի մշակման և իրականացման գործում մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր պետական գործունեության համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը