Էդվարդ Ասրյանը և Վասիլիս Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր


Էդվարդ Ասրյանը և Վասիլիս Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

  • 22-05-2025 18:53:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր:
 
Կողմերն անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի:
 
ՀՀ  ՊՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն