Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասները


Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասները

  • 22-05-2025 19:04:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը:
 
Կազմկոմիտեի անդամները քննարկել են մրցույթի անցկացման ժամկետները:
 
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մրցույթի չափանիշների պատշաճ սահմանումն ու ՀՀ համայնքների շրջանում իրազեկվածության ապահովումը:
 
Կազմկոմիտեն անդրադարձել է նաև մրցույթի փորձագիտական գնահատման խմբի անդամների ընտրության չափանիշներին և ներկայացվող հայտի ձևաչափերին: Այս համատեքստում քննարկվել են նաև փորձագիտական գնահատման խմբի ձևավորման հայտարարության տեքստը, հայտերի ընդունման ժամկետները, գնահատման թերթիկի ձևաչափը:
 
Կողմերն անդրադարձել են նաև նախընթաց մրցույթներին, դրանց մանրամասներին, հաղթող համայնքների հայտերին ու ընտրության ձևաչափերին, նախանշել դրանք վերանայելու անհրաժեշտությունը:
 
Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում անցկացվող միջոցառումներին՝ նշելով նախապատրաստական աշխատանքների կարևորությունն ու հավուր պատշաճի ներկայանալու անհրաժեշտությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն