Չինաստանն ու Ֆիլիպինները միմյանց են մեղադրում են Հարավչինական ծովում տեղի ունեցած միջադեպի համար


Չինաստանն ու Ֆիլիպինները միմյանց են մեղադրում են Հարավչինական ծովում տեղի ունեցած միջադեպի համար

  • 22-05-2025 19:22:21   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Չինաստանը և Ֆիլիպինները մայիսի 22-ին միմյանց մեղադրում են Հարավչինական ծովում տեղի ունեցած միջադեպից հետո, որի ընթացքում բախվել են երկու երկրների նավերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Ֆիլիպինների ձկնորսության և ջրային ռեսուրսների բյուրոյի հաղորդմամբ՝ քաղաքացիական անձնակազմի կյանքը վտանգի տակ է դրվել, երբ Չինաստանի առափնյա պահպանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և կողային հարվածով վնասել նավը, որը ծովային հետազոտություններ էր իրականացնում վիճելի խութի շրջանում։

Ըստ բյուրոյի՝ իրենց նավերը նախկինում երբեք այդ տարածքում նման միջոցառումների չեն ենթարկվել։ Դատապարտելով միջադեպը՝ բյուրոն այն որակել է որպես Չինաստանի կողմից իրականացված ագրեսիվ միջամտություն։

Ի պատասխան՝ Չինաստանի առափնյա պահպանությունը հայտարարել է, որ երկու ֆիլիպինյան նավ ապօրինի մուտք են գործել Սուբի և Սենդի Քեյ խութիների մերձակա ջրային տարածք և փորձել անձնակազմ իջեցնել Սենդի Քեյի ափին։Նշվում է, որ պահպանության ուժերն արձագանքել են՝ կիրառելով մասնագիտական և օրինական վերահսկողության միջոցներ։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը