Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է
22-05-2025 19:50:36 | | Ի՞նչ է գրում մամուլը
Սան Դիեգոյի շրջանում մայիսի 22-ի վաղ առավոտյան մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է օդանավում գտնվող մի քանի մարդ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AP գործակալությանը, այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայության պետի օգնական Դեն Էդին։Նրա նշել է, որ հետաքննություն է սկսվել՝ պարզելու, թե արդյոք ինքնաթիռը հարվածել է էլեկտրահաղորդման գծերին, ինչը կարող էր բերել վթարի։
Սան Դիեգոյի ոստիկանության և հրշեջ ծառայության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ ինքնաթիռը կարող էր տեղափոխել ութից տասը ուղևոր, սակայն այս պահին դեռ հայտնի չէ, թե իրականում քանի մարդ է գտնվել օդանավում։Փրկարարներն աշխատում են դեպքի վայրում՝ իրականացնելով որոնողափրկարարական և փորձաքննության գործողություններ։