Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը


Միրզոյանը ողջունել է 2026-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

  • 23-05-2025 18:52:04   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցությունն ու ողջունել 2026 թվականին համայնքի գագաթնաժողովներից մեկը Հայաստանում անցկացնելու որոշումը:
 
«2026 թվականի գարնանը Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը հիանալի առիթ է շարունակելու քննարկումները Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցության ամրապնդման ուղիների և տարածաշրջանների ներգրավվածության վերաբերյալ:
 
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, որոնք մեծ աջակցություն ցուցաբերեցին այս ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությանը»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը