Հունիսի 1-ը Երևանի կենդանաբանական այգում


Հունիսի 1-ը Երևանի կենդանաբանական այգում

  • 23-05-2025 19:56:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-18:00-ը, Երեխաների պաշտպանության միջազգային օրը կվերածվի իսկական տոնի Երևանի կենդանաբանական այգում:
 
Ծրագիր
 
•    Նոր ազատավանդակների և կենդանատեսակների ցուցադրություն,
•     երաժշտական անկյուն,
•     զվարճալի խաղեր. արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար
•    Մուլտհերոսների հետ  հանդիպում. այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն       սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար,
•    պղպջակների շոու, 
•    ֆեյս-արթ, 
•    շրջայց այգում. երեխաները կարող են մասնակցել զբոսանքի այգու տարածքով՝ դիտելով կենդանիներին, տեղեկանալով նրանց վերաբերող հետաքրքիր պատմությունների և փաստերի։ 
 
Մինչև 16 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
 
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ կանգառից դեպի Կենդանաբանական այգի քաղաքացիներին կսպասարկեն անվճար ավտոբուսներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն