Ֆիդանի այցը Ռուսաստան տեղի կունենա մայիսի 26-27-ը. Թուրքիայի ԱԳՆ


Ֆիդանի այցը Ռուսաստան տեղի կունենա մայիսի 26-27-ը. Թուրքիայի ԱԳՆ

  • 24-05-2025 15:00:24   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 26-27-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Նշվում է, որ այցի օրակարգում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումները:  
 
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային առանցքային խնդիրների շուրջ՝ կենտրոնանալով Սիրիայի, Լիբիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի զարգացումների վրա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը