ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՆ ԳՐԱՆՑԵՑ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻ»<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


 

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՆ ԳՐԱՆՑԵՑ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻ»
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 05-09-2008 18:00:00   | Իսպանիա  |  Սպորտ
ԲԻԼԲԱՈ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 4-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում շախմատի «Մեծ սաղավարտի» մրցախարի 3-րդ փուլում Լեւոն Արոնյանը (Հայաստան) ոչ ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ Թեմուր Ռաջաբովն (Ադրբեջան) ու Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա): Իսկ առաջատար Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) պարտվեց Վեսելին Թոփալովին (Բուլղարիա): 3 փուլից հետո 5 միավորով առաջատարը դարձավ Վ. Թոփալովը: Մ.Կառլսենը ունի 4 միավոր, Վ.Անանդը, Վ.Իվանչուկը, Թ.Ռաջաբով` 3-ական, իսկ Լ.Արոնյանը` 2 միավոր: Սեպտեմբերի 5-ին նշանակված 4-րդ փուլում Լ.Արոնյանի մրցակիցն է Վ.Իվանչուկը:
Նոյյան տապան  -   Սպորտ