Սպիտակ տան խորհրդականը հայտարարել է, որ 3 առևտրային համաձայնագրեր մոտ են կնքմանը


 

Սպիտակ տան խորհրդականը հայտարարել է, որ 3 առևտրային համաձայնագրեր մոտ են կնքմանը

  • 29-05-2025 19:04:22   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սպիտակ տան՝ տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը հայտարարել է, որ 3 առևտրային համաձայնագրեր գրեթե կնքվել են:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:«Շատ-շատ համաձայնագրեր են սպասվում։ Եվ կային երեքը, որոնք, կարծես թե, ավարտված են», - ասել է Հասեթը Fox Business Network-ի հետ զրույցում։

Հասեթը մերժել է ԱՄՆ առևտրային դատարանի որոշումը, որն արգելափակել է այլ երկրների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը: Հասեթը վստահ է, որ վարչակազմը կհաղթի բողոքարկման գործընթացում։Նա ասել է, որ վարչակազմի կարծիքով՝ բազմաթիվ երկրներ կբացեն իրենց շուկաները ամերիկյան ապրանքների համար հաջորդ 1–2 ամսվա ընթացքում:

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը