Ախուրյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ Հ․Հովսեփյան փողոցը․ Փաշինյան


Ախուրյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ Հ․Հովսեփյան փողոցը․ Փաշինյան

  • 30-05-2025 16:33:20   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է տեսանյութ կից կատարելով հետևյալ գրառումը.

«Ախուրյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 1,7 կմ երկարությամբ Հ․Հովսեփյան փողոցը: Ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 76 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների համար կրկին սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և 300 հատ աղբաման: Ծրագրի արժեքը 100 մլն դրամ է, որից 65 մլն դրամը եւս հատկացվել է Կառավարության կողմից:
Սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել նաև տեխնիկական այլ միջոցներ»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն