Ինչ միջոցառումներ կլինեն Երեխաների պաշտպանության միջազգային օրը ԿԳՄՍՆ ենթակայության գրադարաններում և թատրոններում


 

Ինչ միջոցառումներ կլինեն Երեխաների պաշտպանության միջազգային օրը ԿԳՄՍՆ ենթակայության գրադարաններում և թատրոններում

  • 30-05-2025 16:49:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում, թատերական կազմակերպություններում և թանգարաններում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ և կցուցադրվեն ներկայացումներ:
 
ԿԳՄՍՆ ենթակայության գրադարաններում միջոցառումների ծրագիր
 
Հայաստանի ազգային գրադարան
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, «Այրոգի» ստվերների թատրոնի «Ստվերախաղք՝ Ազգայինում» ներկայացում
 
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, ճանաչողական շրջայց Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում, «Գրատպության առաջնեկները», «Խաչբառ» կրթական ծրագիր
 
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, հանդիսություն գրադարանի հարթակում, ՆԳՆ ոստիկանության մշակույթի կենտրոնի հետ համատեղ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված երաժշտական կատարումներ, «ՖՈՐՍ» մանկական պարային ստուդիայի սաների պարային համարներ
 
Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, «Հուսո առագաստ» երգի բեմականացված երգչախմբային կատարում
 
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, «911» մանկական թատերախմբի «Աղետիկը» մանկական երաժշտական-ուսուցողական ներկայացում
 
Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան
Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Մուլտֆիլմ դարձած հեքիաթները» երաժշտական խաղ-միջոցառում
 
Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան
Մայիսի 31-ին՝ ժամը 11:00-ին, «Խելահեղ թեյախմություն Ալիսի հետ» խաղ, թեյախմություն, գրքի ընթերցում, նկարչություն
 
Հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Արվեստի էջեր» նկարչական խմբակի երեխաների ներկայացմամբ տեսանյութի դիտում, գրքային ցուցահանդեսներ, «Ալենի հեքիաթները» գրքի ընթերցում, կավճանկարչություն, մուլտֆիլմի դիտում
 
Հունիսի 2-ին՝ ժամը 15:00-ին, «Զարդանախշեր» դեկորատիվ կիրառական արվեստի բաց դաս
 
Արմավիրի մարզային գրադարան
Մայիսի 31-ին՝ ժամը 11:00-ին, «Ապագայի երաշխավորները» միջոցառում
 
Հունիսի 2-ին՝ ժամը 10:30-ին, «Մանուկների մոլորակում» միջոցառում
 
Լոռու մարզային գրադարան
Հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ին, այց մանկական հիվանդանոց՝ գրքեր նվիրելու նպատակով
 
Հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, ամառային ճամբարի բացում
 
Կոտայքի մարզային գրադարան
Հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Մանուկները գրքերի աշխարհում» միջոցառում
 
Շիրակի մարզային գրադարան
Հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, Խնկո-Ապորը նվիրված ցուցափեղկի բացում, Մերկուրովի անվան նկարչական դպրոցի պատանի նկարիչների ցուցահանդես
 
Հունիսի 2-ին՝ ժամը 14:00-ին, գրական-երաժշտական ցերեկույթ գրադարանի բացօթյա ընթերցարանում, տիկնիկային ներկայացում «Գայլն ու գառը», «Գոհարներ» պարային համույթի սաների ելույթ /հայկական և ժամանակակից պարեր/, Երաժշտական կատարումներ Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ
 
Սյունիքի մարզային գրադարան
Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, ինտելեկտուալ ժամանց, «Ազատ ժամանցի և խաղալու իրավունք» միջոցառում
 
Վայոց ձորի մարզային գրադարան
Հունիսի 2-ին, ժամը 11:00-ին՝ «Հեքիաթների կանգառներ» միջոցառում
 
Տավուշի մարզային գրադարան
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, «Հեքիաթապատում»
 
ԿԳՄՍՆ ենթակայության թատրոններում միջոցառումների ծրագիր
 
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի քաղաքապետարանի հետ Ազատության հրապարակում հանդես կգա «Հունիսի 1-ը օպերայի աստղերի հետ» համերգային ծրագրով՝ ժամը 20:00-ին
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում`«Ալադին» ներկայացում՝ ժամը 12:00-ին
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Անբան Հուռին» ներկայացման առաջնախաղ՝ ժամը 13:00-ին և 15:00-ին
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ներկայացում` ժամը 13:00-ին, 15:00-ին և 17:00-ին
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Ձյունիկը և 7 թզուկները» ներկայացում՝ ժամը 14:00-ին
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Բարության գինը» ներկայացում՝ ժամը 15:00-ին և 17:00-ին
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Ոսկե ճուտիկը» ներկայացում՝ ժամը 12:00-ին
Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում՝ «Երեք խոզուկ» ներկայացում՝ ժամը 12:00-ին, 16:00-ին և 18:00-ին
Երևանի խամաճիկների պետական թատրոնում՝ «Գեղեցկուհին և հրեշը» ներկայացում՝ ժամը 15:00-ին և 17:00-ին:
ԿԳՄՍՆ ենթակայության թանգարաններում միջոցառումների ծրագիր (կցվում է)
 
Թանգարաններում նախատեսված բազմաբնույթ միջոցառումների ընթացքում երեխաները կլսեն մեր մեծերի կյանքի և թանգարանային ցուցանմուշների մասին հետաքրքիր տեղեկություններ, կներկայացվեն մանկական խաղեր, կանցկացվի կավճանկարչութուն, հեքիաթապատում՝ տիկնիկների միջոցով, վիկտորինա և այլն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն