ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ<br /> ՀԱՎԱՔԱԿԱՆԸ<br />


 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ
ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

  • 03-09-2008 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 5-նի Երեւան կժամանի Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը: Թիմը կհանգրվանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Աշխարհի 2010թ.-ի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը նախապատրաստվող Թուրքիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը ուսումնամարզական հավաքում ընդգրկել է 28 ֆուտբոլիստի: Նրանցից 17-ը Եվրոպայի վերջին առաջնության մասնակիցներ են: Թիմում բացակայում են դարպասապահ Ռուշտու Ռեջբերը եւ առաջատար Նիհատ Կահվեչին:
Նոյյան տապան  -   Սպորտ