Ստավրոպոլի փոխքաղաքապետը զոհվել է պայթյունի հետևանքով


 

Ստավրոպոլի փոխքաղաքապետը զոհվել է պայթյունի հետևանքով

  • 30-05-2025 17:19:33   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Ստավրոպոլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է քաղաքային վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Ուկրաինայում պատերազմի մասնակից Զաուր Գուրցիևը։ Մինչև պետական ​​ծառայող դառնալը նա ղեկավարել է Մարիուպոլի ուղղությամբ հարձակումը և մասնակցել Ավդեևկայի համար մղվող մարտերին, պարգևատրվել «Արիության» և «Ռազմական սխրանքների» շքանշաններով։ Ուկրաինայում պատերազմից առաջ, Գուրցիևը մասնակցել է Սիրիայում ռուսական գործողությանն ու պարգևատրվել Փալմիրայի ազատագրման համար։
 
Նրա հետ զոհվել է նաև 29-ամյա Նիկիտա Պենկովը, որ զբաղվում էր ծառայողական շների բուծմամբ, աշխատում էր ոստիկանությունում, հետաքրքրվում էր երաժշտությամբ ու դաջվածքներով, չէր հետաքրքրվում քաղաքականությամբ և Ուկրաինայի պատերազմով։
 
Նահանգապետի խոսքով՝ քննարկվում են տեղի ունեցածի տարբեր վարկածներ, այդ թվում՝ Ուկրաինայի մասնակցությունը պայթյունին։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտարարել է, որ հետաքննությունը դիտարկում է «կատարված հանցագործության բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը