«ՆՈԿԱՈՒՏ» ՄՐՑԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՐՀԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 2-ՐԴ<br /> ՓՈՒԼՈՒՄ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱՆՆԱ ԳԱՍԻԿԻՆ ԵՎ ԱՆՑԱՎ 1/8<br /> ԵԶՐԱՓԱԿԻՉ<br />


«ՆՈԿԱՈՒՏ» ՄՐՑԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՐՀԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 2-ՐԴ
ՓՈՒԼՈՒՄ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱՆՆԱ ԳԱՍԻԿԻՆ ԵՎ ԱՆՑԱՎ 1/8
ԵԶՐԱՓԱԿԻՉ

  • 03-09-2008 20:00:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՆԱԼՉԻԿ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում անցկացվող «նոկաուտ» մրցակարգով աշխարհի կանանց առաջնությունում սեպտեմբերի 2-ին կայացան 2-րդ փուլի 2-րդ պարտիաները: Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան) հաղթեց Աննա Գասիկին (Լեհաստան) եւ անցավ 1/8 եզրափակիչ: Նրա մրցակիցը օգոստոսի 3-ին նշանակված Հարիկա-Մոզիչուկ զույգի լրացուցիչ պարտիայի հաղթողը կլինի: Ամերիկաբնակ Կատերինա Ռոհունյանը 2-րդ փուլի 2-րդ պարտիայում հաղթեց Իննա Գապոնենկոյին (Ուկրաինա) եւ օգոստոսի 3-ին թայ-բրեքում կպայքարի 3-րդ փուլ անցնելու համար:
Նոյյան տապան  -   Սպորտ