Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեին


Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեին

  • 02-06-2025 18:17:33   | ԱՄԷ  |  Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Մոսկվայում ADXC-10 մրցաշարի շրջանակներում գրեփլինգի գոտեմարտ է անցկացրել բրազիլացի Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեի հետ:
 
Ծառուկյանը Bellator-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոնին հաղթել է 5-րդ ռաունդում խեղդող հնարքով:
 
28-ամյա Ծառուկյանը մայիսի 2-ին Դուբայում գրեփլինգի գոտեմարտ էր անցկացրել դաղստանցի Մագոմեդ Զայնուկովի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ