Ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել Ղրիմի կամրջին


 

Ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել Ղրիմի կամրջին

  • 03-06-2025 19:06:24   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am Ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել Ղրիմի կամրջին: Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Սա Ղրիմի կամրջի վրա երրորդ հարվածն էր, այս անգամ՝ ստորջրյա:
 
Նշվում է, պայթյունի հետևանքով վնասվել է հենարանների ստորջրյա հատվածը, և այժմ կամուրջը վթարային վիճակում է: Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան:
 
Ուկրաինական կողմը հայտարարել է, որ գործողությանը պատրաստվել է մի քանի ամիս: Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը նշել է, որ Ղրիմի կամուրջը միանգամայն օրինական թիրախ է, քանի որ օգտագործվում է որպես լոգիստիկ զարկերակ՝ զորքեր տեղափոխելու համար:
 
Ղրիմի կամրջի վրա առաջին հարձակումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին. վնասվել էին ճանապարհահատվածը և երկաթուղային հատվածը։ 2023 թվականի ամռանը տեղի էր ունեցել անօդաչու թռչող սարքերի հարվածը, որը խաթարել էր տրանսպորտային երթուղու աշխատանքը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը