Ucom-ն ավելի մատչելի է դարձնում ամառային արձակուրդների կապը ռոումինգում


 

Ucom-ն ավելի մատչելի է դարձնում ամառային արձակուրդների կապը ռոումինգում

  • 04-06-2025 11:26:00   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ucom-ն իր բաժանորդների համար ավելի մատչելի է դարձնում  ամառային արձակուրդների ընթացքում կապի մեջ մնալը՝ նոր «uTravel 3 ԳԲ» ռոումինգ փաթեթի շնորհիվ։ 
 
«uTravel 3 ԳԲ» ռոումինգ փաթեթը բաժանորդներին հնարավորություն է տալիս ամռանը ռոումինգում օգտվել ավելի շատ ինտերնետից ավելի մատչելի գնով։ Փաթեթը մշակվել է ամենապահանջված եվրոպական և հայտնի ծովափնյա ուղղությունների համար, որոնք են Վրաստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Մոնտենեգրոն, Իտալիան և Իսպանիան: 
 
Այս փաթեթի համար բաժանորդները կվճարեն ընդամենը 4990 դրամ ու կունենան 3 ԳԲ ինտերնետ 7 օրվա համար՝ իրենց հանգիստն ավելի հիշարժան դարձնելու ու տպավորություններով ընկերների հետ կիսվելու համար։ Փաթեթը հասանելի կլինի մայիսի 29-ից մինչև սեպտեմբերի 30-ը։
 
Նշենք, որ Վրաստանում փաթեթը գործում է բոլոր հասանելի օպերատորների ցանցերում, իսկ մյուս երկրներում՝ համապատասխան օպերատորի ցանցին միանալու դեպքում։
 
«Դեռ անցած տարի մենք ներկայացրել էինք 1 ԳԲ տրամադրող փաթեթ, բայց շուտով հասկացանք, որ ինտերնետի այդ ծավալն էլ չի բավարարում մեր բաժանորդների աճող պահանջներին։ Ու ահա, այս տարի արդեն հանդես ենք գալիս նոր առաջարկով։ Ucom-ի համար սկզբունքային է, որ մեր բաժանորդների թվային փորձառությունը լինի կատարյալ և լիարժեք՝ անկախ նրանց գտնվելու վայրից, ու արտասահմանն էլ այս առումով չպիտի բացառություն լինի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
«uTravel 3ԳԲ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*32#։ Այն կարելի է ակտիվացնել նաև Ucom հավելվածի միջոցով: 
 
Հիշեցնենք, որ փաթեթից օգտվելու համար անհրաժեշտ է ռոումինգ ծառայությունը ակտիվացնել մինչև Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121#: 
 
Առաջարկի մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել այստեղ։ 
 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն