Ջերմուկ համայնքին է վերադարձվել 2 հողամաս. Նիկոլ Փաշինյան


Ջերմուկ համայնքին է վերադարձվել 2 հողամաս. Նիկոլ Փաշինյան

  • 05-06-2025 18:22:21   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«#հատիկառհատիկ Դատարանի վճռով՝ անվավեր է ճանաչվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և «Ջերմուկի ըմպելասրահ» ՍՊԸ-ի միջև 2015 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ 2 հողամասերի վարձակալության պայմանագրերը: Ջերմուկ համայնքին են վերադարձվել 1,3930 հա մակերեսով, 226 միլիոն 37 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով և 0,2661 հա մակերեսով, 45 միլիոն 207 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2 հողամասերը»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն