Պաշտոնական այցով Հայաստանում էր ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը


Պաշտոնական այցով Հայաստանում էր ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը

  • 07-06-2025 10:45:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանն առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը:
 
Քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր՝ քաղաքական, տնտեսական, կրթական եւ մշակութային հարցեր: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը:
 
Այցի շրջանակում կայացել է նաեւ Ռուսաստանի Դաշնային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն