Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. Տիգրան Ավինյան


Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. Տիգրան Ավինյան

  • 07-06-2025 14:22:10   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը  ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Սիրելի՛ երևանցիներ,
 
Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։
 
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։
 
Փառատոնի բացումը նշանավորվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» ներկայացմամբ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն