Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը
07-06-2025 15:26:53 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Աննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
«Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման աշխատանքների համատեքստում նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի հերթական նիստը։
Նիստի նպատակ էր քննարկել շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նորացմանն ուղղված առաջարկներն ու ևս մեկ անգամ ներկայացնել միջոցառումների սահմանման հստակ չափանիշներն ու ուղենիշները։
Աննա Կարապետյանն իր խոսքում ներկայացրել է աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքների մանրամասները, անդրադարձել նոր ճանապարհային քարտեզի մշակման գործընթացին, ձևաչափին ու կոնկրետ օրինակներով քննարկել ներկայացված առաջարկությունները:
Ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխանի փուլը, քննարկվել են ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներում առաջացած խոչընդոտներն ու մարտահրավերները:
Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբի աշխատանքները շարունակել ըստ ոլորտների խմբային քննարկումների ձևաչափով»: