Լեհաստանի ռազմական օդանավերը բերվել են բարձր պատրաստվածության


Լեհաստանի ռազմական օդանավերը բերվել են բարձր պատրաստվածության

  • 09-06-2025 11:23:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Լեհաստանի և դաշնակիցների ռազմական օդանավերը երկուշաբթի վաղ առավոտյան բերվել են բարձր պատրաստվածության՝ Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Սա հետևել է արևմտյան Ուկրաինային (Լեհաստանի սահմանի մոտ) հասցված ռուսական օդային հարվածներին, հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
 
«Ձեռնարկված քայլերը նպատակ ունեն ապահովել անվտանգությունը այն շրջաններում, որոնք սահմանակցում են վտանգի տակ գտնվող տարածքներին», - նշված է հրամանատարության հայտարարության մեջ։
 
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել, երկրի ռազմաօդային ուժերն ավելի վաղ նախազգուշացրել էին ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը