Հայաստանն ու Իրանը կարևորում են համատեղ ծրագրերի իրականացումը էներգետիկ ոլորտում


Հայաստանն ու Իրանը կարևորում են համատեղ ծրագրերի իրականացումը էներգետիկ ոլորտում

  • 09-06-2025 12:42:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ 

«Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։  

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը