Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոք


Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոք

  • 09-06-2025 15:15:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
 
«Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը, անկեղծ ասած, (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի և Բայդենի «հուսադրող» գագաթնաժողովից հետո, 2021 թվականի հունիսին Ժնևում, ցավոք, շրջվեց ոչ թե 360, այլ 180 աստիճանով և փակեց հաղորդակցության բոլոր ուղիները», – ասել է նա։
 
Հունիսի 4-ին Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցկացրեցին իրենց չորրորդ հեռախոսազրույցը ամերիկացի առաջնորդի պաշտոնը ստանձնելուց ի վեր. այն տևել է 1 ժամ 10 րոպե։ Պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի առաջնորդը մանրամասն խոսել է Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքների մասին և գնահատել Կիևի կողմից կազմակերպված հարձակումները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը