ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում հանդիպել են ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները


ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում հանդիպել են ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները

  • 09-06-2025 16:20:07   | Ֆրանսիա  |  Մեկնաբանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեսյբուքյան էջում կատարվել է հետևյալ գրառումը.

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացումը Երևանում 2026 թվականին»:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն