ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ-ում բարեփոխումները


ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ-ում բարեփոխումները

  • 09-06-2025 16:30:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ընդունել  է հունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվող Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
 
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն