«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ


«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

  • 09-06-2025 16:47:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։
 
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում:
 
Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, ինչպես նաև արտասահմանյան առաջատար գրադարանների համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։
 
Գրականության թեմատիկ ուղղվածություններն են՝
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը,
Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը,
պատմագրություն,
հնագիտական ժառանգություն,
հայկական հետքը և մշակութային ժառանգությունն աշխարհում,
ուրարտագիտություն,
դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն