Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է


Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

  • 09-06-2025 17:49:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։
 
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն