Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել է Բարեկամության շքանշանը


Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել է Բարեկամության շքանշանը

  • 09-06-2025 18:43:28   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ 
 
Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։
 
Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է ակտիվ ներգրավված լինել կազմակերպության մանդատին համահունչ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
 
Մտքեր են փոխանակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր մարմիններում աշխատանքների շուրջ։
 
Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին աջակցության ծրագրերին։
 
Քննարկվել են Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցության ուղղությունները 2026 թվականի աշնանը Հայաստանում կայանալիք COP17-ի շրջանակներում՝ հաշվի առնելով տվյալ ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի զգալի փորձն ու մեխանիզմները։
 
Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Օդրի Ազուլեին փոխանցել է Բարեկամության շքանշան, որով ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր քարտուղարը պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով։
 
 ՀՀ ԱԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն