Ֆինլանդիայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի մասնակցությամբ տեղի կունենան ՆԱՏՕ-ի զորավարժություններ
09-06-2025 19:24:10 | Ֆինլանդիա | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Հունիսի 16-ից 27-ը Ֆինլանդիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի Atlantic Trident 25 զորավարժությունները՝ ֆիննական, ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական օդուժի մասնակցությամբ։
Այս մասին ասված է Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ կներգրավվեն ավելի քան 40 ինքնաթիռ և մոտ 1000 հոգանոց անձնակազմ՝ ֆիննական F/A-18 Hornet կործանիչներ, ամերիկյան F-35A Lightning II և F-15E Strike Eagle կործանիչներ, ԱՄՆ արտադրության KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռ; բրիտանական Typhoon կործանիչներ, Ֆրանսիական Rafale կործանիչներ և այլն:
Ինքնաթիռները թռիչք կկատարեն ֆիննական Tikkakoski ավիաբազաներից՝ Յիվասկիլայում, Սատակունտա Պիրկալայում, Ռիսսալա Կուոպիոյում, ինչպես նաև Լապլանդիայի ավիաբազայից։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի Atlantic Trident զորավարժությունները անցկացվում են երկու տարին մեկ անգամ: