Հայաստանը ստորագրել է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը կարգավորող համաձայնագիրը. ՀՀ ԱԳՆ


Հայաստանը ստորագրել է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը կարգավորող համաձայնագիրը. ՀՀ ԱԳՆ

  • 10-06-2025 11:05:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։
 
Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։ 
 
Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրվեց 18 երկրի կողմից, և ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասավ 134-ի:
 
Այն արդեն  վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերն ավանդապահին հանձնեցին համաժողովի ընթացքում կազմակերպված նույն արարողության ժամանակ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն